Ակումբի ծրագիր: Պարի և հարմոնիկ պլաստիկայի ակումբ

Posted: September 1, 2014 in Uncategorized

«Պարի և հարմոնիկ պլաստիկայի» ակումբի նախագիծ

Նպատակ և խնդիրներ

Այս ուսումնական ծրագիրը ի տարբերություն այլ պարային կրթական ծրագրերի ուղղված է սովորողներին տալ պարային դաստիարակություն, պարային տեխնիկա չհիմնվելով դասական խորեոգրաֆիայի, այլ նախագծված մեթոդի վրա:

,,Երաժշտական շարժում,, մեթոդը ուղղված է անհատի երաժշտական- էսթետիկ դաստիարակությանը ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործական աշխատանքին: Մեթոդը հիմնված է Այսեդորա Դունկանի և Պինա Բաուշի հեղինակած պարային ժանրերի վրա:

Երաժշտությունը աշխատանքում չի դիտարկվում որպես ֆոն որի վրա կառուցվում է կոմպոզիցիան,: Երաժշտությունը աշխատանքի աղբյուր է, որից հոսում է կոմպոզիցիան: Երաժշտությունը և կոմպոզիցիան, շարժումը դա մի ամբողջություն է:

Պարը ունի հոգեթերապևտիկ նշանակություն: Այն մղումները որոնք արթնանում են պարի ժամանակ հիմնականում անգիտակցական են, դրանք ճնշված են և չեն դրսևորվում առորյա կյանքում հասարակական նորմերի ազդեցությամբ: Պարը օգնում է սովորողին լիցքաթափվել, ազատվել բացասական էներգիայից: Պարը ոչ խոսքային հաղորդակցման միջոց է: Ռիթմիկ շարժումների միջոցով սովորողը զգում է, ընկալում է իր մարմինը , սկսում է հասկանալ մարմնի լեզուն: Պարի միջոցով մարդը ոչ միայն ստեղծագործում է, այլև արտահայտում է իր մարդկային զգացմունքները: Պարի ընթացքում սովորողի «ես»-ը դառնում է իմպրովիզատոր, գործում է երևակայական կենտրոնը, երևակայական մարմինը, պլաստիկան, և խոսքը արտահայտվում է մարմնի լեզվով՝ կազմավորվող, ճառագող, սահուն շարժումներով: Աշխատանքի գլխավոր տարրերից մեկը մկաններն ազատելու ընթացքն է: Խոսքը ներքին տեխնիկայի կամ, ավելի ճիշտ, հոգետեխնիկայի մասին: Ջղակծկումներն ու մարմնի պրկումները չարիք են ստեղծագործական պրոցեսի համար: Հարմոնիկ պլաստիկայի միջոցով սովորողը ձեռք է բերում սեփական մարմնի զգացողությունը թելադրելու վիճակ: Փորձում է բնությունը ներկայացնել հարմոնիկ շարժումներով: Շարժում, որը մղված է բնությունից և մոտեցնոմ է մարդուն բնությանը: Պլաստիկան ու շարժումն իմաստավորում են դինամիկան ու բնության մղումը: Առանցքային է լինելու ակումբում ներկայացումների հիմքում ունենալ բնությունը: Չի լինելու ժանրային սահմանափակումներ:

Նպատակ և խնդիրներ

Զարգացնել սովորողի մոտ`

  • Ստեղծագործական անհատականություն
  • Ստեղծագործական մտածողություն
  • Ստեղծագործական երևակայություն
  • Գեղագիտություն
  • Մարմնի կարողություններ
  • Դինամիկա
  • Ստեղծագործական համարձակություն
  • Տեմպոռիթմ

Բովանդակություն

  •        Մկաների ազատություն
  • • Կեցվածք
  • • Կազմավորվող շարժումներ
  • • Սահուն շարժումներ
  • • Ճառագող շարժումներ
  • • Թեթևություն
  • • Ձև
  • • Ամբողջության զգացողություն
  • • Ճաշակ
  • • Գեղեցկություն
  • Երևակայական տարածքն ու ժամանակը
  • • Փորձել երևակայությամբ
  • • Գործողություն
  • • «Եթե իրոք…», «Առաջադրվող հանգամանքներ»
  • • Կտորներ և խնդիրներ
  • • Հոգեկան կյանքի շարժիչները
  • • Գերխնդիր

Ուսումնական միջավայր

Պարի համար շատ կարևոր է ունենալ համապատասխան կահավորմամբ  ՏՀՏ միջոցներով: Պարի  դասընթացը կազմակերպվում է առարկայի առանձնահատկություններին համապատասխանող, պահանջները բավարարող ուսումնական միջավայրում` ուսումնական կաբինետ (պարասրահ), դահլիճ, միջանցք, բացօթյա տարածք: Ուսումնական կաբինետը` տարածքը, որտեղ իրականացվում է պարի  ակումբի գործունեությունը, պետք է կահավորված լինի` ՏՀՏ միջոցներով` համացանցին միացված համակարգիչ` նաև համակարգչային մոնտաժային ծրագրերով, որոնք հնարավորություն կտան իրականացնելու  ծրագիր, դիտելու պարային ներկայացումներ, ֆիլմեր (նաև համացանցից), ստեղծելու ուսումնական նյութեր, ֆիլմեր, Smart-Notebook ծրագրով, ուժեղացուցիչ, որը պետք է ապահովի մաքուր և համապատասխան ուժգնության հնչողություն, էլեկտրոնային գրատախտակ, պրոեկտոր.

Ակումբը ելույթներով (բեմադրություններ-հատվածներ, ֆլեշ մոբեր) կմասնակցի կրթահամալիրի տոնացույցով նախատեսված միջոցառումներին: Կիրականացնի ուսումնական ճամփորդություններ:

Ակումբում կլինեն վարպետության դասեր ոլորտի լավագոյն մասնագետների կողմից:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s