Դիջիպատում

Posted: January 15, 2014 in Uncategorized

IMG_1651

Կարծում եմ իմ դիջիպատումը փոքր-ինչ տարբերէ, քանի որ այն սկսվում է դիջիշնորհակալական շարքով: Ամփոփելով տարին իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ իմ կրթահամալիրի աշխատանքն ու ինձ ընձեռնված հնարավորությունը: Դիջիշնորհակալություն իմ սիրելի կրթահամալիրին և տիար Բլեյանին: պարզապես չեմ կարող չնշել Լուսինե Մանուկյանին ու ընկեր Քնարիկին, մի խոսքով ամբողջ գեղարվեստի դպրոցին:

Անշուշտ մեր կրթահամալիրում ամեն օրն արդեն իսկ ձեռքբերում է: Այս տարի իմ ստեղծագործական աշխատանքը սկսվեց այնպես ինչպես նախորդ երեք տարիներին, բայց ծավալվեց շատ ավելի հետաքրքիր ու ստեղծագործ միջավայրում: Սովորողների հետ միասին սկսեցինք ծավալել մեր ակումբային գործունեությունը: Կրթահամալիրի ռիթմը արդեն իսկ ստիպում է միշտ ստեղծագործել, մտածել, փնտրել ու արդյունքի հասնել…

Ակումբային մեր գործունեության շրջանակում թերևս կառանձնացնեմ այն փաստը, որ նախագծերի ընտրությունը, պարերի բեմադրումը կատարվում է սովորողների անմիջական ցանկությամբ, ոգեվորությամբ ու մասնակցությամբ:

IMG_3885Ֆլեշմոբեր: Մեր կրթահամալիրի անբաժանելի մասնիկ դարձած Ֆլեշմոբը անբաժանելի է նաև մեր ակումբից: Հաճախ մարմարյա  սրահում ներկայացվող մեր ֆլեշմոբերը մենք շատ ենք սիրում: Ֆլեշմոբում կիրարվող շարժումները պրիմիտիվ են ու դյուրըմբռնելի: Ժամանակ առ ժամանակ սովորեղները հենց իրենք են հանդես գալիս առաջարկներով ու գաղափարներով, իսկ մենք հետեվողական կերպով իրագործում ենք դրանք և ներկայացնում ձեզ: Takata, Zoumba,Տիկնիկների ֆլեշմոբ

IMG_3565IMG_3570IMG_4459IMG_4454IMG_4475 Տարեսկզբին Փորձեցի շարունակել դեռ նախորդ տարի սկսած Կոմիտասյան իմ նախագիծը: Ներկայացրեցինք Կոմիտասի ,,Ալ այլուխս,, ստեղծագործությունը: Ափսոսանքով, բայց պիտի նշեմ, որ այս տարի չկարողացա ծավալել այդ աշխատանը, բայց ամեն ինչ դեռ առջևում է…

IMG_3623IMG_3638IMG_3613

 

Ես հատկապես կցանկանայի կարևորել այն փաստը, որ կրթահամալիրի ռիթմն ու տոնացույցը արդեն իսկ ոճ ու անելիքների ցանկ են թելադրում, որը էլ ավելի պարտավորեցնող ու հետաքրքիր է դարձնում կրթահամալիրյան մեր կյանքը:

Տարեսկզբին ես առաջարկեցի սովորողների ցանկացած պար ներկայացնել, որպես մի առանձին նախագիծ: Չգիտեմ ինչքանով հաջողվեց դա մեզ , բայց մենք Սկսել ու շարունակում են այդ աշխատանքը: Առաջինը մենք սկսեցին բոլորիս հայտնի ու շատ սիրելի Վալս պարատեսակից:IMG_3553IMG_4114 Երաժշտության ընտրություն, բուռն քննարկումներ, բեմադրության առաջարկներ: Գիտեք որն է ամենակարևորը, որ մեր ակումբի երեխաները շատ տարբեր եւ պոզիտիվ մտքե ունեն: և երբեմն մեր քննարկումները կարծիքների բախման պատճառ են դառնում:

Հաջորդ աշխատանքը, որ մենք հասցրեցինք վերջնակետին, բայց այդպես էլ չներկայացրեցինք դա Տանգոն էր: Պարի առաջարկը եղավ մի խումբ սովորողների կողմից, որն իրագորվեց մեծ ոգևորությամբ :

IMG_4112IMG_4108

 

Ամենօրյա ստեղծագործ աշխատանք, որտեղ միշտ անհրաժեշտ են նոր ու հետաքրքրի գաղափարներ, պարբերաբար կրթահամալիրին ներկայացվող աշխատանքներ և նոր ու իրականացման փուլում գտնվող նախագծեր…

Բնականաբար կարելի էր շատ ավելին հասցնել նախորդ տարվա ընթացքում, բայց այս տարվա համար էլ պետք էր ինչ որ բան թողնել: Այս տարի սպասեք մեզանից ամենաանսպասելին, քանի որ մենք Գեղարվստի ավագ դպրոցի ներկայացուցիչներ  ենք: Մենք շարունակելու ենք պարերի ներկայացման հետ կապված մեր նախագծային աշխատանքն ու մեր իսկ մտածածի նախագծի վերածելու մեր աշխատանքը: Սպասեք մեզ նոր գույներով: Մոռացա նշել, որ մենք պատրաստվում ենք ներկայացնել պարահանդեսային պարերի մի ամբողջ շարք:

Խնդրանք՝ Թող օրը երկարի, որպեսզի ամեն ինչ հասցնենք և տղաները պարային մասիկները միշտ բերեն:

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s