Վալս՝ երազների կատարյալ աշխարհ տանող ճանապարհ

Posted: December 2, 2013 in Պար...

IMG_4105 Վալսը ծնվել է եվրոպական ժողովրդների պարերի շնորհիվ։ Վալսը մեծ ժողովրդականություն վայալեց 18-րդ դարի 80-ական թվականների Վիեննայում, որտեղից էլ այն տարածվեց Եվրոպական մյուս երկրներում։ Երազների կատարյալ աշխարհ տանող ճանապարհ, որն իրականությունից կտրվում, անջատվում է ամեն մի պտույտի հետ: Զուգապար, որի հորինվածքը հաստատում է մարդու երկու սկզբի և միմյանց հավերժական ձգտումը, որի ներդաշնակությունը միսնության մեջ է: Վալսի ծագման մասին բազմաթիվ տեսակետներ կան: Ուսումնասիրողների մի խմբի կարծիքով վալսը ծագել է հնագույն գերմանական Նաչտանց և Սպրինգտանց պարերից: Հավանաբար հիմք է ընդունվում այն փաստը, որ վալս պարը ծագում է գերմաներեն ,,վալցեն,, բառից, որ թարգմանաբար նշանակում է՝ պտտվել: Ուսումնասիրողների մի խումբ էլ կարծում է, որ Վալսը նույն ավստրիական Լենլեր պարն է: Ոմանք էլ ընդհանրություններ են տեսնում Չեխական Ֆուրիանտ և Կույավկա պարերի հետ: Այս փաստերը վկայում են, որ վալսը տարբեր ժողովուրդների պարային մշակույթների հատուկ պարային ավանդույթների համաձուլվածք է: Այդ պատճառով ուսումնասիրողները մինչև այսօր ճշգրիտ եզրակացություն չեն կայացրել: Վալսը շարժումների, մտքի ու դինամիկայի համադրության ազատությունն է: Վալսով սկսեցին լրջորեն հրապուրվել 18-րդ դարում: Ժամանակի բարձրաշխարհիկ խավը, որը պարահանդեսային պարատեսակների թելադրողն էլ, երկար ժամանակ Վալսը չէր ընդգրկում իր պարացանկի մեջ: Վալսը իր շարժումների ազատությամբ խիստ տարբերվում է մինչ այդ կիրառության մեջ եղած պալատական պարերից: Չնայած Վալսի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի նրա հմայքը աստիճանաբար տարածվում էր: Նապոլեոն Բոնապարտի արշավանքների ժամանակ Վալսը տարածվեց ողջ Եվրոպայում: Սակայն վալսի հայրենիքը այսօր համարվում է Վիեննա: Հենց այնտեղ սկսվեց Վալսի մասայականացումը: Վալսի շարժումների ձևավորմանը մեծապես նպաստել է երաժշտությունը: Վալսի ռիթմերով ստեղծագործել են մի շարք կոմպոզիտորներ՝ Շոպենը, Գրիգը, Դելիբը, Գլինկան, Չայկովսկին, Արամ Խաչատրյանը և ուրիշներ: Սակայն Վալսի արքա տիտղոսին արժանացել է Յոհան Շտրաուսը, ով հեղինակ է 400-ից ավել Վալսերի: Հետագայում Վալսից ծնունդ առան նրա տարատեսակները՝ Բոստոնյան վալս, Անգլիական վալս, ձևավոր և այլն: Վալսը համարվում է պարերի թագուհի: Որքան էլ տարբեր են նրա տարատեսակները, միևնույնն է վալսի շարժիչ ուժը ազատությունը, սահքն ու ճախրանքն են: Առանց մասնագիտական բացատրույան էլ հնարավոր է հասկանալ պարի լեզուն: Ուշադրություն դարձրեք վալսի քայլերին, որ սկսում է տղան, իսկ նրան հետևում է զուգընկերուհին: Այս քայլերը զույգի երկխոսության ու համակարծության մասին են խոսում: Վալսի շարժումները զարգանում են պտույտների մեջ, որը կազմում է որոշակի շրջան:

IMG_4107IMG_4115

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s