Թբիլիսի: Քաղաք որտեղ կարելի է պարզապես զբոսնել

Posted: April 1, 2013 in Uncategorized

IMG_0544Թբիլիսին ինձ համար շատ սիրելի քաղաք է եղել միշտ: Շատ անգամներ եմ եղել Թբիլիսիում, բայց այս այցը միանգամայն ուրիշ էր: Այս անգամ ինձ համար բացահայտվեց մի նոր` իրական Թբիլիսի իր հին ու նոր մշակութային արժեքներով:  Ես ինձ համար բացահայտեցի, որ քաղաքը սկսում է ընտանիքներից ու թբիլիսյան նեղ նրբանցքներից ու շարունակվում լայն պողոտաներով, որոնք նախատեսված են ,,քայլող,, մարդկանց համար: Քաղաք, որի պատմությունը հենց քաղաքի մեջ է` իր հին ու պահպանված շենքերով ու հուշարձաններով: Շենքեր, որ հարյուրամյակների պատմություն ունեն և անմիջապես կողքին կառուցվող ,,նոր Թբիլիսի,,:IMG_0410

Անմոռանալի զբոսանքներ ու բացահայտումներ, շփում իրական թբիլիսցու հետ, ծանոթություն կենցաղին ու ապրելակերպին, անմիջական շփում վրացական մշակույթի հետ: Սա հենց նշանակում է տեսնել Թբիլիսին ներսից: Թբիլիսին ինձ համաչ լուսավոր քաղաք է բառիս բոլոր առումներով: Իհարկե, թբիլիսյան զբոսանքները մեզ համար ամենանախընտրելի զբաղմունքն էին, որովհետև միշտ տեսնելու ինչ որ բան կար: Շատ կարևոր է, երբ քաղաքը ամեն օր բացահայտելու հնարավորություն է տալիս մարդուն: Թթվածնով լի քաղաք, որ տալիս է ,,շնչելու,, հնարավորություն: Թբիլիսին ինձ համար անկեղծ քաղաք է, գուցե ճարտարապետությունն էլ ունի իր դերը իմ վառ տպավորությունների հարցում: Ինձ հիացրել է վրացիների սերը հայ ազգի նկատմամբ, որը ինձ անընդհատ շփվելու ցանկություն էր տալիս:  նոր բացահայտումներով, ընկերական ջերմ կապերով ու Սեբաստացիներիս ջերմ հյուրընկալած սիրելի Թբիլիսի:

625616_635277969831041_1719859564_n

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s