,,Արտ-Թբիլիսի,, նախագծի շրջանակներում ծանոթանում ենք վրացական մշակույթին

Posted: March 24, 2013 in Թատրոն

Պետրոս Ադամյան

PetrosadamianՊետրոս Հերոնիմոսի Ադամյան: Ծնվել է 1849թ-ի դեկտեմբերի 21-ին: Հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ։ Համլետի և Օթելլոյի նրա դերակատարումները նրան դասել են աշխարհի մեծագույն ողբերգակների շարքը։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում է նրա անունը։ Պետրոս Ադամյանը նախնական կրթությունը ստացել է Պոլսի Ղալաթիայի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում։ 17 տարեկան հասակում շատ փոքրիկ դերով հանդես է եկել Արևելյան թատրոնում բեմադրված «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացման մեջ, իսկ առաջին մեծ դերը 1867թ Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին «Վարդան Մամիկոնեան. փրկիչ հայրենյաց» պիեսի բեմադրության մեջ, ինչի համար արժանացել է տեղի մամուլի դրական գնահատականին։

1867-1869թթ  խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական մի քանի այլ թատրոններում։ 1872-1875 թթ աշխատել է Պ. Մաղաքյանին թատերախմբում, խաղալով պատմական ողբերգություններում և մելոդրամաներում։ 1877-1878թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ  զբաղվել է ասմունքով` տարածելով Մ. Նալբանդյանի և Ռափաել Պատկանյանի ազատասիրական  ոճի ստեղծագործությունները։ 1879թ  Պետրոս Ադամյանը հրավիրվում է Թիֆլիս, իսկ մեկ տարի անց հյուրախաղերով հանդես է գալիս Ախալցխայում: 1883-1885 թթ Ադամյանը արդեն որպես ճանաչված դերասան հրավեներ է ստանում խաղալու տարբեր քաղաքներում`Շուշի, Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով, ավելի ուշ Մոսկվա, Պետերբուրգ. Աստրախան, Խարկով Կիև, Բաքու, Քութայիս, Վլադիկավկազ, Մոզդոկ, Թեոդոսիա, Կերչ և այլն:  Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Ադամյանը, իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»։ Օդեսայում ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, և Գեղավեստից ակադեմիայի պատվավոր անդամ: 1888 թվականին վերադարձել է Հայաստան։ 1880թ-ի նոյեմբերի 20-ին  հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը։Ադամյանը նաև բանաստեղծություններ է գրել` կենցաղային, բարոյական, կրոնական, նաև իմասատասիրական բնույթի քնարական և երգիծական։ 1887թԹիֆլիսում լույս է տեսնում նրա «Շեքսպիր և յու Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով։ 1888թդեկտեմբերի 30-ին  Կ. Պոլսում նշվում է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Վերջին անգամ բեմ է բարձրանում 1889թ դեկտեմբերի 10-ին: Կյանքի վերջին տարիները նյութական ծանր վիճակում, տառապելով կոկորդի ցավերով, հոդացավով և թոքախտով մահանում է հունիսի 4-ին  Պոլսի ռուսական հիվանդանոցում։ Թաղված է Շիշլիի գերեզմանատանը։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում էր նրա անունը։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s