Հովհաննես Թումանյան Մի ավանդություն

Posted: February 25, 2013 in Գրականություն
girk-ejer6001322130590

                                                                Վերլուծություն

Մեզանից յուրաքանչյուրը անհատականություն է: Մարդ իր բնավորությամբ, կարծիքներով, համոզմունքներով ու հավատալիքներով: Ցանկացած մարդ փորձում է պատմության ու ժամանակագրության մեջ ունենալ իր փոքրիկ, գուցե աննշան հետքը: Սակայն այդ գուցե աննշան թվացող հետքը թողնելու համար հաճախ պահանջվում է ամբողջ մի կյանք: Ավանդությունը կարդալուց հետո ինձ մոտ կարծիք ձևավորվեց, որ հնում պատմություն թողնելն ու  սեփական անձի մասին առասպել հյուսելը այնքան էլ դժվար չի եղել: Մեր օերում բոլորը փնտրում են ինչ-որ առեղծվածներ, հյուսում են դրանք իրենց իսկ անձի շուջ,չեն վախենում անքամ քննադատությունից: Գուցե մի քիչ շեղվեցի հոդվածից, բայց կարդալով հասկաց, որ հնում ևս հյուսվել են առեղծվածային պատմություններ` գուցե պատմության մեջ անմահանալու նպատակով, բայց այն ժամանակ դու կարող էիր լինել պարզապես երևելի տոհմերից մեկի ժառանգ և արդեն իսկ կկերտվեր քո պատմությունը: Ավանդությունը պարզապես հուշաքարերի մասին էր, որոնք ունեին գիտական ու ժողովդական պարզաբանումներ, բայց մեր օրերում կարդալիս մի տեսակ սկսում ես վերլուծելու փոխարեն իմաստային համեմատություն անել: Պարզ օրինակ էր, երբ ինչ- որ բան ունի մեկից ավելի բացատրություն, պատմություն կամ մոտեցում այն շարունակում է լինել փոքր ինչ չբացահայտված, գուցե առեղծվածային ու այլընտրանքային: Մեզանից յուրաքանչյուրին հաճելի է, երբ իր կերպարը սիվածէ, երբ կան քեզ հետ կապված հատկապես դրական ու հետաքրքիր իրադարձություններ: Թերևս սա է պատճառը, որ մենք գուցե ինքնահաստատման, գուցե լիարժեք լինելու համար փորձում ենք երբեմն առեղծվածային լինել ու ուշադրություն գրավել: Մարդիկ տարբեր են և նրանց համոզմունքներն ու հավատալիքներն էլ տարբեր են: Գուցե կյաքը հետաքրքիր է հենց իր անվերջանալի առեղծվածով:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s