Վիլյամ Սարոյան

Posted: January 16, 2013 in Գրականություն

saroyan6

Առակ

Մի մարդ մեկ լարանի մի թավջութակ ուներ և ժամեր շարունակ աղեղը տարուբերում էր դրա վրա՝ մատը մի տեղի վրա դրած: Իր կինը յոթ ամիս դիմացավ այդ աղմուկին՝ համբերատար սպասելով, որ մարդը կամ ձանձրույթից մեռնի, կամ կոտրի իր գործիքը:

Սակայն այդ բաղձալի բաներից և ոչ մեկը չկատարվեց, և մի գիշեր կինը շատ հանդարտ ձայնով, կարող եք վստահ լինել, ասաց. «Նկատել եմ, որ երբ ուրիշներն են նվագում այս հիասքանչ գործիքով, չորս լարեր են լինում, որոնց վրա կարելի է տարուբերել աղեղը, և երաժիշտները շարունակ շարժում են իրենց մատները»: Մարդը մի պահ դադարեցրեց նվագը, իմաստալի նայեց կնոջը, գլուխը օրորեց և ասաց. «Դու կին ես: Մազդ երկար է, խելքդ կարճ: Անտարակույս, ուրիշները չորս լար ունեն և շարունակ իրենց մատներն են շարժում: Նրանք տեղն են փնտրում, իսկ ես գտել եմ»:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s