Էրիխ Մարիա Ռեմարկ

Posted: January 16, 2013 in Գրականություն

remark

… Ես գտնվում եմ անհայտ մի մոլորակի վրա, ուր ոչ տրամաբանություն կա, ոչ անհերքելի փաստեր, և իմ մեջ ինչ-որ ձայն անվերջ ու անլռելի ճչում է մի անուն: Ես գիտեմ, որ բանն անունը չէ, սակայն անվերջ լսում եմ ճչացող քայլերիդ ձայնը, որին ինչպես միշտ որպես պատասխան լռությունն է լոկ դիմավորում: Այդ լռության մեջ շատ ճիչեր են խլացել առանց պատասխան ստանալու: Բայց ճիչը չի լռել: Դա սիրո և մահվան գիշերային ճիչն է, ճիչը էքստազի և կործանման գիտակցության, ճիչը ջունգլիների և անծայր անապատի: Ես կարող եմ հազարավոր պատասխաններ իմանալ, բայց միակ այն պատասխանը, որն ինձ պետք է, ես չգիտեմ և չեմ էլ իմանա, քանի որ այդ պատասխանը ոչ թե իմ մեջ, այլ ինձնից դուրս է, որին ես երբեք չեմ կարող հասնել: Սեր: Ինչեր ասես, որ չեն թաքնվում այդ բառի տակ: Դեպի հաճելի ու քնքուշ մարմինն ունեցած տենչից մինչև ոգու հեռավոր փոթորկումները, ընտանիք ունենալու հասարակ ցանկությունից մինչև որևէ մեկի մահվան լուրից ստացած կորստաբեր ցնցումները, խենթ վավաշոտությունից մինչև Հակոբի մենամարտը հրեշտակի հետ: Ահա ես քայլում եմ. քառասունն արդեն անցած մարդ, ես շատ բան եմ սովորել կյանքում, ընկել ու նորից եմ բարձրացել: Ես փորձով հարուստ եմ և իմաստնացած, այդ իմաստությունները անցել են տարիների ֆիլտրի միջով, ես դարձել եմ ավելի կոփված, ամեն ինչին նայում եմ քննադատորեն, ես հիմա ավելի անվրդով եմ և ավելի սառնասիրտ… Ես ոչ ուզում էի սիրել և ոչ էլ հավատում էի սիրուն, իմ մտքով երբեք չէր անցնում, թե սերը նորից ինձ կայցելի: Բայց նա եկավ, և պարզվեց, որ իմ ամբողջ կենսափորձը անօգուտ դուրս եկավ, իսկ գիտելիքներս այդ ամենը դարձրին ավել այրող ու ցավալի: Իսկ ի՞նչն է ավելի լավ այրվում

զգացմունքի կրակի վրա, եթե ոչ չոր ցինիզմը, մի վառելիք, որ պատրաստվել է ճակատագրական ծանր օրերին…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s