Համո Սահյան ,,Չես ասի ոչ մի բառով,,

Posted: January 15, 2013 in Գրականություն

7

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարի,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»..

Advertisements
Comments
  1. elpoghosyan says:

    Հայ Ազգի մեծանուն բանաստեղծի զգացմունքն այնքան խոր ու անբացատրելի է եղել,որ հարուս ու հենց իրեն բնորոշ Սահյանական ոճով անգամ չի կաչողացել
    ներկայացնել իր զգացածը: Այս բանաստեղծությունը կարդալիս ակամա պատկերացնում եմ Սահյանի մեծ սերն ու սիրո բաժանման մեծ ցավը: Սահյանը զգացմունքների մասին ,,ոչ մի բառ չասելով,, ավելի խոսուն կերպով տվել է իր բաժանման նկարագիրը: Այս բանաստեղծության մեջ ինձ հատկապես գրավեց զգացմունքների հակադրությունը, որը Համո Սահյանը ներկայացնում է իր միմյանց հակասող տողերում: Նրա տողերում կսկիծն ու ծիծաղը քայլում են կողք կողքի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s