Համո Սահյան ,,Առաջին սեր,,

Posted: January 15, 2013 in Գրականություն

hamo_sahyan

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից հանում
Ինչու՞ էր երկար թվում գիշերը,
Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում։

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց ոչ մի անգամ չէի քարկոծում,
Երբ վազում էին ձեր գիժ հորթերը
Մեր կանաչ-կանաչ բանջարանոցում…

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց ուզում էի գտնել մի հնար,
Որ ձեր ծաղկաբույր դեզի ստվերը
Ամբողջ օրը մեր կտուրին մնար։

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց երբ քո տատը մեր տուն էր գալիս,
Շփոթվում էին սրտիս զարկերը,
Եվ պոկվում էի օջախի սալից։

Բայց երբ գնացի ես հեռուները,
Ես չմոռացա նոր սիրո բոցում,
Տատիդ փեշերը, դեզի ստվերը,
Այն գիժ հորթերը բանջարանոցում։

Ձեր այն պարտեզը, ձեր այն ծառերը…
Եվ նոր հասկացա առանց թախծելու,
Որ այդ է եղել առաջին սերը
Ու երբեք-երբեք չի մոռացվելու։

Advertisements
Comments
  1. elpoghosyan says:

    Սահյանի բանաստողծական Վրձինը միանգամից կարդացողի համար ստեղծում է մի պատկեր, որի մի մասն է համարում իրեն անգամ ըթերցողը: Նրա սիրային ստեղծագործություններում անգամ ցանկացած զգացմունք զարգանում է Սյունյաց բնյության հեքիաթային միջավայրում: ,,Առաջին սեր,, բանաստեղծությունը կարծես հետադարձ հայացք լինի անցացծ պատանեկությանը, որ ցանակացծ մեկը կարդալով իր համար մի հոգեհարազատ տող է գտնոմ: Բանաստողծության մեջ ակնառու է հեռավոր անցյալում մնացած անգիտակից զգացմունքի թախիծը: Ամեն մի տողը ստիպում է հավատալ որ, բանաստեղծը անցած տարիները չի մոռացել: Այդ տարիները իրենց գեղեցիկ հետքն ու հուշն են թողել Սահյանի սրտում: Ինձ շատ դու եկավ այն, որ սահյանը իդեալակն չէր դարձրել սեր զգացմունքը: Նա փորձել էր ներկայացնել սերն իր ուրախ ու տխուր կողմերով, հիասթափություններով, դառնությամբ, հանդիպման և բաժանման հուզառատ պահերով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s